Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՇԻՐԱԿԸ» ԿՄՆԱ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

Սպորտ

ՀՖՖ-ի գործադիր կոմիտեն անդրադարձել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դիմումին, որում խնդրվում է թույլատրել ակումբին մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը` հաշվի առնելով, որ Գյումրին ներկայացնող թիմը իրեն լավագույնս է դրսեւորել հանրապետության բոլոր առաջնություններում, միշտ գրավել է մրցանակային տեղեր, Շիրակի մարզի եւ Գյումրի քաղաքի միակ թիմն է բարձրագույն խմբում, ունի ֆուտբոլային հարուստ ավանդույթներ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը գործադիր կոմիտեին առաջարկեց քննարկել բարձրագույն խմբի թիմերի քանակը մեկով ավելացնելու հարցը` նկատի ունենալով, որ ֆուտբոլի զարգացման անհրաժեշտությունից եւ առաջնության մրցունակությունից ելնելով տարեցտարի անհրաժեշտ է ավելացնել բարձրագույն խմբի թիմերի քանակը:

«Շիրակի» բարձրագույն խմբում մնալու հարցը կարեւոր է նաեւ մարզային ֆուտբոլը զարգացնելու համար, քանի որ Հայաստանի առաջնությունում հանդես են գալիս հիմնականում Երեւանյան ակումբներ:

Գործկոմը հավանություն տվեց առաջարկին։