Հույսեր է կապում Տարոն Մարգարյանի հետ (տեսանյութ)
Բնապահպան Կարինե Դանիելյանը 2014թ. Երեւանի քաղաքապետ տարոն Մարգարյանի հետ մեծ հույսեր է կապում։
Ըստ նրա՝ Տարոն Մարգարյանը կարող է ամբողջ Երեւանը դարձնել էկոլոգիական քաղաք։
«Ավանը, որի նախկին թաղապետն էր Տարոն Մարգարյանը, այսօր մեզանում կարող է ցուցադրական թաղամաս լինել՝ էկոլոգիական առումով։ Որ քաղաքապետի հետ հանդիպում ու զրուցում ենք, ինքը շատ է ուզում լավ քաղաք ունենալ, ուրիշ բան է՝ կկարողանա՞ այդ բիզնեսի առաջը կանգնեցնել, եթե մենք էլ օգնենք, հասարակական ճնշումներ լինեն, հույս ունեմ, որ ինչ-որ բան կփոխվի։ Եթե քաղաքաշինության ոլորտը գործի, կարծում եմ մայրաքաղաքում այսքան շատ անօրինական շինություններ չեն կառուցվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։
Տիկին Դանիելյանը հավատում է, որ ձիու տարում քաղաքապետարանի քաղաքաշինության խորհուրդը կսկսի գործել, որը մինչ օրս անգործության է մատնված։