Ինչու են փակվել որոշ երթուղիներ
Շուրջ 24 ներքաղաքային երթուղիներ սպասարկելու համար տնտեսվարողները հայտեր չեն ներկայացրել։ Այսօր «Ա1+»-ի հարցին ի պատասխան հայտարարեց Երեւանի Քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։
Պարոն Նավասարդյանը թվարկում է 76, 99, 52 միկրոավտոբուսային երթուղիները, որոնք առաջիկայում պետք է դառնան ավտոբուսային երթուղիներ, սակայն հայտեր չեն ներկայացվում։
Տրանսպորտի վարչության պետի խոսքերով՝ կանգնած երթուղիներ չկան, բայց կան երթուղիներ, որոնք ինքնըստինքյան փակվել են վարորդներ չունենալու պատճառով, օրինակ 4, 17 եւ 33 ա համարի ավտոբուսները։
Անդրադառնալով քաղաքացիներին այսօր ամենաշատը հուզող հարցին, թե ինչու -10 աստիճանի պայմաններում ավտոբուսներն ու միկրոավտոբուսները չեն ջեռուցվում, Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետը ցավով նշեց, որ երբ տնտեսվարողներին պարտադրում են տաքացնել մեքենաները, վերջիններս նշում են, որ միջոցները չեն բավարարում այդ հարցերը լուծելու համար։