Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շուշան Պետրոսյանի գիտակցությունը տեղն է»

Հասարակություն
48be4ce1d7497aae0456e9aa6ced434f

ԱԺ ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն այս պահին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ առկա է գանգուղեղային տրավմա: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: Նրա փոխանցմամբ` Շուշան Պետրոսյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. «Գիտակցությունը տեղն է, խոսում է», - ասաց անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին և հավելեց, որ երգչուհին Վերակենդանացման բաժանմունքում է, որպեսզի հսկողության տակ լինի:

Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 24-ին, ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ բախվել են Երեւանի բնակիչներ 38-ամյա Էդուրդ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի եւ 58-ամյա Արամ Հովհաննիսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները:
Ոստիկանությունը հայտնում է, որ պատահարի հետևանքով «Ռենո»-ի ուղևորուհին, «Տոյոտա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: