Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդի ջերմաստիճանը մասամբ կբարձրանա

Հասարակություն
f16a49cd2fd6dbab426087143be0e9ab

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն:

Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա` 2-3 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 24-28-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:

Երևանի դեկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան 11.50C (1937 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -16.00C (2006 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -2.20C

ԱԻՆ