A
A
Ծնելիությունն ու մահացությունը նվազել են
Հայաստանում 2013թ.-ի առաջին 9 ամիսների կտրվածքով նվազել են ինչպես ծնելիության, այնպես էլ մահվան դեպքերը: Այսօր համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա հետ` նման տվյալներ ներկայացրեց ՀՀ Ազգային վիճակագրության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա նաև խոսեց բնական ճանապարհով բնակչության թվաքանակի ավելացումից` ասելով. «Բնական ճանապարհով բնակչության թվաքանակի ավելացումը կազմել է բացարձակով 10 209, նախորդ տարվա համեմատ՝ աճը կազմել է 0.9 տոկոս»: Բացի այդ, տիկին Կույումջյանը համեմատականներ անցկացրեց ԱՊՀ երկրների շրջանում` նշելով, որ ծնելիության տեսանկյունից Հայաստանը առաջատար դիրքերում է:
Մանրամասները` տեսանյութում: