Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքաշինության նախարարը` Տաթեւ համայնքում

Հասարակություն
a3f7299f928ffeadfdf8478b3debcaf0

"Տաթեւ" զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական, "Տաթեւ" վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը դեկտեմբերի 18-ին այցելեց Տաթեւ գյուղական համայնք:

Տաթեւ համայնքում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ինքնակամ կառուցապատման եւ օրենսդրական պահանջների խախտումներով հողամասերի հատկացման հարցերը, որոնք ժամանակին քննարկման առարկա են դարձել նաեւ "Տաթեւ" զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովում: Նախարար Ս. Թադեւոսյանն ընդգծեց այդ խնդիրների կարգավորման կարեւորությունը` հատկապես "Տաթեւ" վանական համալիրի պահպանական գոտում: "Պետության կողմից կառուցապատման չափորոշիչների հստակ սահմանումը հնարավորություն կստեղծի տեղացի եւ օտարերկրյա ներդրողներին այս տարածքում իրականացնել լայնածավալ եւ հեռանկարային շինարարական ծրագրեր",- նշեց պարոն Թադեւոսյանը` քաղաքաշինական խնդիրների կարգավորման գործում կարեւորելով համայնքի անմիջական մասնակցությունը:

Քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու առաջարկները ներկայացրեցին Տաթեւ եւ Տանձատափ համայնքների ղեկավարները:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ <Տաթեւ> զբոսաշրջային կենտրոնն ընդգրկում է <Տաթեւ> վանական համալիրը եւ հարակից` Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթեւի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի, Բարձրավանի Քաջունիի գյուղական համայնքները: