Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեղաններով տարված` մոռանում են Սուրբ ծննդի խորհուրդը

Հասարակություն
010b5c985c58ead3d19a1f80508839e7

Հայ իրականության մեջ շատերը դեռ կարեւորում են ճոխ սեղաններով Նոր տարին դիմավորելը, սակայն դա խանգարում է Սուրբ Ծննդին լիարժեք պատրաստվելուն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Նրա խոսքերով, ով կարեւորում է Սուրբ Ծննդյան տոնը, պահք է պահում, մինչդեռ հասարակության մեծ մասը կարծես թե մրցակցության մեջ լինի, թե ում սեղանն ավելի ճոխ տեսք կունենա։ Նա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում այդ ամենը կվերանա։ Տեր Եսային հիշեցրեց, որ նոր տարվա առաջին տոնը Սուրբ Ծնունդն է ։

Անդրադառնալով նոր տարվա տոնակատարությանը` վերջինս նշեց, որ շատացել են այնպիսի անձինք, ովքեր նախընտրում են Նոր տարին նշել ընտանիքի հետ եկեղեցում, այլ ոչ թե ճոխ սեղանների շուրջ։ Ի դեպ, քահանան անտարբեր է կենդանակերպի նշանների նկատմամբ, նշում է, որ ձիու հետ նպատակներ, երազանքներ կապելը հակառակ է քրիստոնեությանը։