A
A
«Գրանդ քենդի»-ի կոնֆետները փորձաքննության են ենթարկվել
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը. «Լաբորատոր փորձաքննությունն ավարտվել է, փորձաքննության ենթարկված կոնֆետներում ամեն ինչ եղել է նորմայի սահմաններում»:
Հիշեցնենք, որ կոնֆետները փորձաքննության ենթարկելու որոշման համար հիմք էր ծառայել NewsBook կայքի այն հաղորդագրությունը, որ «Գրանդ Քենդի» ապրանքանիշի կոնֆետ գնած քաղաքացին դրանում որդ է հայտնաբերել և կոնֆետի լուսանկարն ուղարկել խմբագրություն:
Թե ինչն է եղել պատճառը, որ քաղաքացին կոնֆետի միջից որդ էր գտել, Արմինե Սուքիասյանի ի մեկնաբանմամբ. «Հավանաբար խախտված են եղել պահպանման պայմանները»:
Ավելին` այստեղ