Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Այսօր, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցակցնի 2004թ. վերջին պաշտոնական հանդիպումը` ընտրական փուլի շրջանակներում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:

Հանդիպում են 1-ին խմբի առաջատարը եւ ետնապահը, սակայն Ռումինիայի եւ Հայաստանի խաղամակարդակները այդքան չէն տարբերվում, որքան կարելի է եզրակացնել մրցաշարային աղյուսակից:

Նախորդ 4 ընտրական խաղերում Հայաստանի հավաքականը 4 պարտություն է կրել եւ այսօրվա մրցավեճում անհրաժեշտ է գոնե չպարտվել:

2 թիմերն էլ կազմի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Բավական է նշել, որ Ռումինայի հավաքականի կազմից բացակայում են 13 ֆուտբոլիստներ, որոնք նախորդ հանդիպումներում հրավիրվել են թիմ: Իսկ մեր թիմից բացակայում են 8-ը:

Ռումինացիների մարզիչ Անգել Յորդանեսկուն նշել է, որ իրենք հայտնվել են շատ ծանր իրավիճակում, սակայն պարտավոր են 3 միավոր վաստակել Հայաստանի հետ խաղում: