Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոլխոզային ղեկավարումը մեզ համար չէ»

Հասարակություն
8530afb41b4962b7e3e9ec4134a43858

Կարեն Աղամյան, Ռոբերտ Այվազյան, Արմեն Աթանյան. սրանք նկարիչների միության նախագահի թեկնածուների անուններն են: Համագումարին ներկա նկարիչների մեծամասնությունը կողմ քվեարկեց, որ նախագահի ընտրությունը ընթանա փակ քվեարկությամբ:

Մինչ քվեարկությունը, գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը պնդեց, որ քվեարկությունից առաջ ելույթների հնարավորություն տան և բեմ բարձրանալով մեկ առաջարկ արեց. «Ցավոք, մեր միության թերացումներից ամենագլխավորը կանոնակարգը խախտելն է: Ով էլ հիմա ընտրվի, անպայման կլինեն նույն անառողջ հարաբերությունները. միության բարոյական վիճակը, ներքին հարաբերությունները շտկելու համար պետք է քայլեր արվեն:

Առաջարկում եմ համանախագահների ինստիտուտ ստեղծել և միության ղեկը տալ երեք կամ հինգ հոգանոց նախագահներին: Կտեսնենք, որ դա շատ արդյունավետ կլինի»,- ասաց պարոն Շահումյանը:

Պատասխանելով Հաղթանակ Շահումյանին՝ Կարեն Աղամյանը նշեց, որ նման փորձ աշխարհում չկա, և ինքը չի գտնում, որ համանախագահների ինստիտուտ ստեղծելը նպատակահարմար է: «Կոլխոզային ղեկավարումը մեզ համար չէ, ում որ վստահեք, նա էլ կղեկավարի միանձնյա, այս ձեւը սկսած ԱՄՆ նախագահից, բոլոր կառույցներն այս ձեւն ունեն՝ ղեկավարել մեկ նախագահով»,-նշեց Կարեն Աղամյանը: