Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համագումարում մթնոլորտը գործնական է

Հասարակություն
90bed93cb300f9b5780f31aa083495fd

Այս պահին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում շարունակվում է նկարիչների միության տասնութերորդ համագումարը: Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ մթնոլորտը ոչ թե թեժ է, այլ շատ գործնական: «Իհարկե, միությունում բաժանումներ կան, երկու թեւ կա, մի մասը կողմ է, որ ես շարունակեմ իմ գործունեությունը, մյուս մասը՝ ոչ: Եթե մեծամասնությունը ցանկանա, որ ես հեռանամ, ես կհեռանամ»,- ասաց պարոն Աղամյանը:

Կարեն Աղամյանն արդեն տասնհինգ տարի է՝ ղեկավարում է նկարիչների միությունը։ «Գիտեք, ես այս պահին չեմ ցանկանում կանխատեսումներ անել, թե արդյոք ես կշարունակեմ ղեկավարել այս ստեղծագործական միությունը, դեռ թեկնածուներ չեն առաջադրվել, մի քանի րոպեից կտեսնենք ու կլսենք թեկնածուների անունները, որոնք կառաջադրվեն»,- նշեց պարոն Աղամյանը։
Նկարիչների միությունն ունի յոթ հարյուրից ավել անդամ: