Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհներ անանցանելի են

Հասարակություն
3c247a0e724bc22f3672842262fde3e0

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 09:10-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Եղվարդի, Կոտայքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Թթու ջուր - Նավուր ավտոճանապարհը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00 - ից մինչև 7:00-ն առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր - Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն