Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղ- տեղ մերկասառույց է

Հասարակություն
cbb4d1987615846e5d1f21805c060632

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Թալինի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Եղեգնաձորի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից  առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն