A
A
Հետո էլ ասում են վթարներն ինչից են լինում
Հանրապետությունում տեղեցած առատ ձյունն անհարմարությունները է առաջացրել մարզերի վարորդների համար։ Այս մասին ահազանգում են մարզաբնակ վարորդները։ Ձյան մաքրման աշխատանքներ չեն կատարվել միջմարզային ճանապարհահատվածում՝ մանավորապես Մասիս - Էջմիածին մայրուղու հատվածում։ Պատկերը նույն է նաև Արարատի մարզի գյուղերը Երևանին կապող ճանապարհահատվածում։
Վարորդ Աբրահամ Սաֆարյանը դժգոհում է ճանապարհի մաքրման աշխատանքներից.«Հեչ ժողովրդի մասին չեն մտածում, գոնե մի քիչ աղ ա, ավազ ա, բերեին թափեին, քշել չի լինում, հետո էլ ասում են ավարիաններն ինչից են լինում», - նշեց տաքսու վարորդը։