Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձմեռ պապերը միացել են «ԴԵՄ ենք»-ին

Հասարակություն
32ff717d796bf177b96f172c3196beae

Մինչ Ազատության հրապարակում սպասում էին Ձմեռ պապերին, ժամանեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը իր կողմնակիցներով։ Նա հերթական ակցիան էր անցկացնում ընդդեմ Մաքսային միությանը միանալու ՀՀ որոշման։ Քիչ անց եկան Նախախորհրդարանի անդամենրը, որոնք իրազեկում էին իրենց առաջիկա միջոցառումների մասին։
Իսկ Ձմեռ պապերին Լապլանդիայից Ազատության հրապարակ բերել էր «Դեմ ենք» նախաձեռնության նամակը։

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնության հերթական ակցիայի շրջանակներում 20 Ձմեռ պապեր Ազատության հրապարակից սկսեցին իրենց քայլարշավը Երևանի փողոցներով:

Նրանք իրազեկում էին քաղաքացիներին, որ 2014 թվական ենք թևակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով:
Ձմեռ պապերը կոչ էին անում մեր քաղաքացիներին միանալ երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, կայանալիք հավաք-երթին Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան: