ՄԻՆԱՍՅԱՆԸ ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԱՍՈՒԼԻՍԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան - Ռումինիայի երիտասարդական հավաքականների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին ներկայացավ միայն հյուրերի մարզիչ Նիկոլե Մանեան: Ռումին մասնագետը չցանկացավ Հայաստանի մասին բացասական կարծիք հայտնել եւ նշեց, որ հաղթանակը իրենց դժվարությամբ տրվեց:
Մանեան ասաց, որ այն բանից հետո, երբ Հայաստանի երիտասարդականը 1:0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիային, ինքը մտահոգված էր Երեւանյան մրցավեճի արդյունքով: «Չնայած 0:5 հաշվին, Հայաստանի կազմում նկատեցի տաղանդավոր ֆուտբոլիստների, որոնց լավ ապագա է սպասվում»,- ասաց Ռումինիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը:
Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այս խայտառակ արդյունքից հետո բավականին ընկճված էր եւ ներողություն խնդրելով լրագրողներից` չէր ներկայացել ասուլիսին: