A
A
Փոխգնդապետը դատարանում ցուցմունք կտա
Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը դատարանում ցուցմունք կտա։
Այսօր Վարչական դատարանում քննվել է այս տարվա օգոստոսի 25-ին՝ Կոմիտաս 5-ի դեպքերի ընթացքում ակտիվիստ Վարդան Գերավետյանի դեմ ոստիկանության հայցը։
Հենց այդ ընթացքում էլ դատարանը որոշել է որպես վկա հարցաքննել Կարեն Մովսիսյանին, Արաբկիրի նախկին ոստիկանապետ Արայիկ Պետրոսյանին եւ եւս 3 ոստիկանների։
«Թող Կարենը նայի իմ աչքերին, տեսնեմ ո՞նց է սուտ խոսելու»,- «Ա1+»-ին ասաց Վարդան Գերավետյանը։
Դատական նիստը կշարունակվի հաջորդ տարի՝ հունվարի 14-ին։
Ակտիվիստ Վարդան Գերավետյանը մեղադրվում է ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։