Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղետաբեր մասշտաբների խնդիրներ (տեսանյութ)

Հասարակություն
23079a336040b638978dfd0c6534c824

Ս/թ դեկտեմբերի 13-ից համացանցում կտեղադրվի Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) պատրաստած «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական-փաստագրական տեսաֆիլմը: Այս կապակցությամբ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, «Նոյյան տապանի» մամուլի սրահում տեղի կունենա մամլո ասուլիս, որտեղ ՀԲՃ անդամները կներկայացնեն «Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմը, կխոսեն հոկտեմբեր ամսին ԱՄՆ կատարած այցի, տեղի հայ համայնքի հետ ունեցած հանդիպումների և տեսաֆիլմի հանրային ցուցադրությունների մասին: Անդրադարձ կկատարվի նաև հայաստանյան բուհերում տեղի ունեցած ցուցադրություններին և դրանք արգելելու մի շարք դեպքերին:

Ի՞նչ ուղերձ ունի տեսաֆիլմը, ինչո՞ւ են արգելվում տեսաֆիլմի ցուցադրությունները բուհերում և ի՞նչ ուղիներ են տեսնում բնապահպանները՝ Հայաստանի առջև ծառացած բնապահպանական խնդիրները լուծելու համար:

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում բնապահպանական խնդիրներն աղետաբեր մասշտաբների են հասնում` ՀԲՃ-ն համոզմունք է հայտնում, որ այս հիմնախնդիրների մասին պահանջվում է ողջ հայության իրազեկվածությունը, իսկ հայրենի բնության ավերը կանխելու համար անհրաժեշտ է հայության ներուժի համախմբումը: