Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ է Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածը

Հասարակություն
cbb4d1987615846e5d1f21805c060632

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 11:30-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:

Դժվարանցանելի են Սելիմի և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Իջևան - Նոյեմբերյան (ծանրաքաշ մեքենաների համար), Մարալիկ - Գյումրի, Թալին - Մարալիկ, Վայք - Սարավան, Սիսիան - Գորիս, Գավառ - Մարտունի ճանապարհահատվածները:

Փակ է Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00 - ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն