Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրականությունը բռնաբարվում է» (տեսանյութ)

Հասարակություն
7ca9244033a6c92c233eb85e02999643

Լավագույն ստեղծագործության համար Սերժ Սարգսյանի մրցանակը լարված իրավիճակ է ստեղծել Գրողների միությունում։ Իսկ լավագույն է ճանաչվել ՀԳՄ նորընտիր նախագահ Էդուարդ Միլիտոնյանի գիրքը։ Գրողներից մի քանիսը նույնիսկ հեռացել են միությունից եւ կարծում են, որ պարոն Միլիտոնյանը պետք է հրաժարվեր այդ մրցույթից։

ԳՄ նախագահը չի էլ հերքում, որ իր ընկերներն են հանձնաժողովի անդամները. «Գրողների 90 տոկոսը մեծ մասը իմ ընկերներն են, 45 տարվա իմ գրական գործունեության մեջ ես մեծ մասին օգնել եմ, աջակցել եմ։ Ես կարծում եմ, այո, ես որեւէ կարգ-կանոն չեմ խախտել, եւ իմ իրավունքն է՝ իմ գրած գիրքը ներկայացնել կամ չներկայացնել»։

Աշոտ Գաբրիելյանը ՀԳՄ երիտասարդ գրողներից է, իր ստեղծագործությունը նա չի ներկայացրել մրցույթին, սակայն մրցույթից հետո միությունից հեռացողների շարքում է։
Որպես մրցանակ ստացած 10,000 ԱՄՆ դոլարը Էդուարդ Միլիտոնյանը դեռ չի էլ ստացել, սակայն խոստանում է, որ մոտ ապագայում որեւէ մրցանակ ստանալու դեպքում հիմնադրամ է ստեղծելու՝ գրողներին աջակցելու համար։ Սակայն սա էլ չի մեղմացնում գրողների վրդովմունքը։
«Թքած էդ հանձնաժողովի ու մրցանակի վրա, խնդիրը էդ չի, խնդիրը էնա, որ գրականությունը բռնաբարվում է»,- ասում է Գուրգեն Խանջյանը։