A
A
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածուները մամուլի ասուլիս տվեցին նոյեմբերի 17-ին կայանալիք Հայաստան-Ռումինիա հանդիպմանը ընդառաջ: Նշենք, որ ֆուտբոլիստները լրագրողների թեմային չվերաբերվող հարցերի պատճառով շեղվեցին խաղից եւ մասամբ անդրադարձան առաջիկա մրցավեճին:
Ռումինական «Ռապիդում» հանդես եկող Արման Քարամյանը նշեց, որ ռումինական մամուլը այնքան էլ բարձր կարծիք չունի Հայաստանի հավաքականի մասին, եւ այս խաղից իրենք ակնկալում են հաղթանակ: Հարձակվող Արա Հակոբյանն էլ ասաց, որ հավաքականը ակումբ չէ, եւ այն ֆուտբոլիստները ովքեր չեն ընդգրկվում հիմնական կազմում չպետք է դժգոհեն մարզիչից: