Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարտադիր կուտակային կենսաթոշակն ավանդ չէ»

Հասարակություն
c911bb5f21cd15932c4acf62dc0dacbb

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չի արժանանա ավանդների ճակատագրին՝ վստահեցնում է ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

«Ավանդների խնդիրը չի կրկնվի, եւ ես պետք է հիշեցնեմ, որ մենք հասանք նրան, որ ավանդները հետ վերադարձվեն։ Իսկ ինչ վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակներին, ապա պետությունն է երաշխավորում, որ գումարները հետ են վերադարձվեն քաղաքացիներին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Մարգարյանը։

Պարոն Մարգարյանը վստահ է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկվելուց հետո միայն պարզ կդառնան օրենքում առկա խնդիրները. «Օրենքը դեռ հում է, լուրջ բարեկարգման կարիքներ ունի, լուրջ երաշխիքներ պետք է ամրագրենք օրենքով, բայց օրենքը ուժի մեջ մտնելուց հետո միայն։ Միջազգային պրակտիկայում էլ է այդպես»,- նշեց պատգամավորը։