Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայը եւ թուրքը՝ ձեռքսեղմման ռեկորդակիր

Հասարակություն
8c89ac9b0575ac40e3f83a901a34612a

Հայը եւ թուրքը պատմության մեջ առաջին անգամ միասին գրոհում են Գինեսի ռեկորդների գիրքը։ Ամենամեծ ուռուցքին, ամենաերկար եղունգներին եւ ամենատեւական համբույրին կմիանա նաեւ ամենատեւական ձեռքսեղմումը։ Երեւանցի Հովհաննեսը եւ ստամբուլցի Դենիսը մոտ մեկ ամիս պատրաստվել են , որպեսզի 43 ժամ բաց չթողնեն միմյանց մեկնած ձեռքը։

Դենիս Բարըշը չի վախենում, թե ինչպես կարձագանքեն Թուրքիայում իրեն մեկնած հայի ձեռքը մոտ երկու օր սեղմած պահելու։ Վերջին օրերին ինքը գրեթե ամեն օր էր զբաղված դրանով. «Մարդիկ անկախ են իրենց ազգություններից, լինի հայ, թե թուրք, նրանք կարող են լինել ընկերներ, թեպետ կարող են բոլորովին տարբեր կերպ մտածել»,- ասում է երաժիշտ Դենիս Բարըշը։

Կազմակերպիչները «Բարեւ» ակցիայի համար Թբիլիսին ընտրել են՝ որպես տարածաշրջանին ամենամոտ քաղաքը, որտեղ հայը եւ թուրքը կարող են առանց պատմական անհարմարությունների նայել միմյանց աչքերի մեջ։

Ինչ-որ պահից «Բարեւ» ակցիային իր մասնակցում է նաեւ Թուրքիայի խորհրդանիշը՝ կիսալուսինը։ Նախագծին հետեւող վրացի եւ հայ երիտասարդները նմանակում են տեղի ունեցածը։ Առավոտյան նրանք աշխույժ են։

Հովհաննեսը կատակով պահեստային ձեռք է խնդրում, նաեւ երգում է հայրենասիրական երգ Մասիս սար հասնելու եւ վերցնելու մասին։

Ուշ երեկոյան կազմակերպիչները պատասխանում են թուրքական քնարական երգով։
43 ժամ ձեռքսեղմելու միտքը ծագել է նեպալցի դպրոցականների նախկին ռեկորդից, նրանք 42 ժամ 35 րոպե ձեռք են սեղմել։ Կազմակերպիչ Վարդան Մարտիրոսյանն ասում է, որ երկու տարի առաջ Կարսում ապամոնտաժվեց հայ-թուրքական բարեկամության արձանը, իրենք այսպես են պատասխանում արձանի ապամոնտաժմանը։

Ռեկորդն արձանագրված է։ Երկուսն էլ երազում են կուշտ քնելու մասին։ Վերջին պահին Դենիս Բարըշը հիշեցնում է՝ իմ ազգանունը նշանակում է խաղաղություն։