Ֆլեշ մոբ. Մի փակեք ՄԻՊ գրասենյակները
Այս պահին մի խումբ պատանիներ կոչ են անում կառավարությանը չփակել Մարդու Իրավունքների Պաշտպանի մարզային գրասենյակները և լուծել այդ գրասենյակների գործունեությունն ապահովող բոլոր խնդիրները: Նրանք Ֆլեշ-մոբ են կազմակերպել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգում։
Նոյեմբեր ամսից ՄԻՊ-ի 6 մարզային գրասենյակները դադարեցրել են իրենց աշխատանքները ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
Հայաստանի կառավարությունը մարզային գրասենյակների գործունեության շարունակության ճակատագիրը պետք է դիտարկի 2014 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի Աժգային Ժողովի նիստերի քննարկման ընթացքում:
Միջոցառումը կազմակերպվել է «Ընդդեմ իրավական կամայականության» /ԸԻԿ ՀԿ/ հասարակական կազմակերպության և ՕՔՍՖԱՄ Հայաստանում միջազգային կազմակերպության կողմից համատեղ: