Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շտապ օգնության» կանչերի թիվն ավելացել է

Հասարակություն
913c08a3200f9cc8a0f4e9c5fa1f7913

Երևանում վերջին ամիսներին «Շտապ օգնության» կանչերի թիվն ավելացել է: «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքով` եղանակային պայմաններից ելնելով՝ ծառայությունը ամենից շատ կանչեր է ստանում՝ կապված սիրտ-անոթային հիվանդությունների, ապա՝ սուր-շնչառական հիվանդությունների, վնասվածքների ու տրավմաների հետ:

«Ինչպես միշտ, այս ժամանակահատվածում մենք ստանում ենք խրոնիկ հիվանդությունների, ճնշման տատանումների և հիպերթոնիայի վերաբերյալ կանչեր»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Թագուհի Ստեփանյանը:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի տեղեկացմամբ` իրենց ծառայությունը միջին հաշվով օրական սպասարկում է 600 կանչ: Ըստ նրա` ձմռան օրերի և ձյան գալու հետ կապված կոտրվածքների վերաբերյալ կանչեր չեն ստացվել, 3-4 կանչ է գրանցվել սալջարդի գանգատով:

Թագուհի Ստեփանյանի փոխանցմամբ` ավելի հաճախ տրավմանների գանգատով գրանցված կանչերը կապված չեն միայն սառած մայթերի հետ. «Շատ հաճախ մարդիկ նույնիսկ տանն են ընկնում, կոտրվածք ստանում, անպայման չէ, որ փողոցում վնասվածք ստանա», - ասաց Ստեփանյանը: