Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան ընկել է առուն

Հասարակություն
93201fdc11d63efa99ae250b3de96dac

Դեկտեմբերի 10-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՌԱՖ» մակնիշի (վարորդ Ս. Վ.) 45 ՕՍ 523 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրահեռացման առուն. զոհեր և տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

ԱԻՆ