Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երաշխիք չկա, որ անվնաս տուն կհասնես

Հասարակություն
27e8255d6e9b38b17026bbb64358f464

Մայրաքաղաքում տեղացած ձյունը որքան էլ գեղեցիկ էր, սակայն իր հետ նաեւ խնդիրներ բերեց։ Առատ տեղումներից հետո Երեւանում վաղ առավոտից ճանապարհներին խցանումներ են, իսկ մարդիկ դժվարանում են քայլել մայթերով։

Երեւանցիներից շատերը ստիպված են դուրս գալիս տնից, թեեւ որեւէ երաշխիք չունեն, որ կարող են չընկնել եւ չվնասվել։

Առաջին ձյունը չի ուրախացրել նաեւ վարորդներին։ Նրանք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, սակայն վստահեցրին, որ վաղ առավոտից խոչընդոտների առաջ են կանգնած։ Նրանց հիմնական խնդիրներից մեկը ամառային անվադողերն են, որոնք շատերը չեն հասցրել փոխարինել ձմեռայինով։