Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում «Մեդիա կենտրոն»-ից

Հասարակություն
62c803df6a344a675fb713f7e26f5c6b

Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» կքննարկենք կանանց իրավունքների իրադրությունը Հայաստանում. 2013-ի ձեռքեբերումներն ու խնդիրները:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կամփոփի Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը:

Քննարկման ընթացքում կոալիցիայի անդամները կներկայացնեն 16-օրյակի ընթացքում կատարված աշխատանքը, Հայաստանում կանանց նկատմամբ բռնության իրադրությունը: Կխոսվի ընտանեկան բռնության մասին` տուժած կնոջ կողմից սեփական պատմության ներկայացմամբ և ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքին անդրադարձով:

Քննարկման բանախոսներն են.

Հասմիկ Գևորգյանը՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ,

Անուշ Խաչատրյանը՝ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ,

Սուսաննա Վարդանյանը՝ «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, «Ընդդեմ կանանց նկատմաբ բռնության» կոալիցիայի անդամ,

Ինեսա Վարդանյանը՝ իրավաբան,

Հասմիկ Խաչատրյանը՝ ընտանեկան բռնության ենթարկված կին: