Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհների մերկասառույց է

Հասարակություն
004c27147bf9dcc09270d61254337461


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Արարատի, Ապարանի,Սևանի, Դիլիջանի, Մարտունու, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի Կապանի,Լաչինի ճանապարհահատվածներում և Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:

Իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն