Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետորսյանը մեկուսացած է հարազատներից

Հասարակություն
f3f4d41bdd2ea4b39807d913f8abf1ff

Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը քիչ թե շատ կայուն է, սակայն, «չենք կարող ենթադրել, որ նման պայմաններում հնարավոր է համապատասխան բուժում ապահովել» ։ Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցով տեղեկացնում են նրա աջակիցները։ Ըստ հայտարարության՝ Վարդան Պետրոսյանը մեկուսացած է բոլորից, ընտանիքից, հարազատներից, ընկերներից :

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախման հետևանքով մահվան ելքով վթար էր տեղի ունեցել:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Սա ենթադրում է ազատազրկում 4-10 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: