A
A
Փլուզում Սայաթ-Նովա 10-ում
Սայաթ-Նովա 10, 12 և Նալբանդյան 25/Ա շենքերի բակում իրականացվող շինարարություն հետևանքով փլուզվել է փողոցի մի հատվածը, որով անցուդարձ են անում բնակիչները:
Շինարարության հարևանությամբ տեղակայված են նաև տարածքի ավտոտնակները: Բնակիչները պատմում են, որ երեկ անգամ շտապ օգնության մեքենան չի կարողացել մոտենալ շենքին: Նրանք նաև հիշեցնում են,որ այս շինարարությունն իրականացվում է քաղաքաշինական խախտումներով. շինարարության պատճառով բացվել են նաև հոսանքալարերը և վնասվել է կոյուղին: Քանդված փողոցի պատճառով երեկ երեկոյան մեքենա է վթարի ենթարկվել:
Մանրամասները՝ տեսանյութում