Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր արագաչափեր՝ խաչմերուկներում

Հասարակություն
1d5784ddc8ab0ea49d7485e7761264d5

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Վ. Սարգսյան փողոց-Խորենացու փողոց, Շիրազի փողոց-Մազմանյան փողոց, Թումանյան փողոց-Սարյան փողոց, Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց և Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Արգիշտի փողոց խաչմերուկներում:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն