Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հասարակություն
a6eed1e1e071119080fddac8ded38953

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6 - ին` ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի Սիսիանի և Գորիսի հատվածներում, ինչպես նաև Սպիտակի, Սևանի տարածաշրջանում և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն