Չեմ ուզում խախտել. Օրինապաշտի անկյուն
«Քուր ջան, հեսա տենամ՝ գայիշնիկ չկա, քյասար ձախ մտնեմ»,- խոստանում է տաքսիստը, եւ երբ լսում է, որ կտրականապես դեմ եմ իր՝ «իմ խաթեր» անելիք խախտմանը, ու պնդում եմ, որ շարունակի ճանապարհը եւ թույլատրված տեղում շրջադարձ կատարի, արհամարհանքով նետում է՝ «այ քուրս, էն անտեր կամերաների ձեռը կրակն ենք ընկել՝ հերիք չի, մնում ա դու ասես՝ դուզ քշի...»: Իսկ եթե ես նրան ասեի, որ կողմնակից եմ այն բանին, որ ոչ միայն յուրաքանչյուր խաչմերուկում, այլեւ բոլոր ճանապարհներին դրված լինեն տեսախցիկներ եւ արագաչափեր, ու տուգանքներն էլ շատ ավելի բարձր լինեն՝ նա երեւի ինձ դուրս կգցեր մեքենայից:
Ու խստությունները, երբեմն էլ՝ չափից դուրս թվացող խստությունները, հարկավոր են նրա համար, որ չխախտելը, կանոնավոր քշելը, ինչն առաջին հերթին մարդկանց, մեր բոլորիս անվտանգության համար է, արմատավորվի, դառնա մտածելակերպ, ապրելակերպ: Իսկ եթե հնարավոր լիներ տեսախցիկներով կարգի հրավիրել նաեւ կարգազանց հետիոտներին, որոնք այնքան հաճախ են իրենց անկարգության պատճառով վթարավտանգ իրավիճակ ստեղծում, իրավիճակը շատ ավելի արագ կուղղվեր:
Շարունակությունն այստեղ