Բարեգործական համերգ «Ուլիխանյան»-ում
Դեկտեմբերի 4-ին, ժամը 21:00 «ԶարտՊրինտ» տպագրատունը «Ուլիխանյան» ակումբում կազմակերպում է բարեգործական համերգ` GuitART միության հեղինակ-կատարողների մասնակցությամբ:
Համերգի նպատակն է օգնել հաշմանդամություն ունեցող երկու փոքրիկի` 13-ամյա Սիրանուշ Պապյանին և 7-ամյա Հենրի Շահինյանին` դեպի դպրոց նրանց ճանապարհածախսը հոգալուն: Երեխաները տեղաշարժվում են սայլակի օգնությամբ և նրանց հարմար միակ փոխադրամիջոցը տաքսին է, որի համար ընտանիքի անդամները չունեն բավարար միջոցներ: Համերգի ողջ հասույթը կտրամադրվի երեխաներին:
Միջոցառումն իրականացվում է «Ուլիխանյան» ակումբի և GuitART միության աջակցությամբ:
«ԶարտՊրինտ» տպագրատունը ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից և գործունեությունն իրականացվում է բացառապես նրանց և նրանց ընտանիքի անդամների ներգրավվածությամբ: Տպարանը զեղչեր և տպագրական
անվճար ծառայություններ է տրամադրում հասարակական և բարեգործական կազմակերպություններին: