Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սրանց նմաններին պետքա ցխես»

Հասարակություն

Այս գիշերը`ժամը 1:00-2:00 -ի սահմաններում, Հասրաթյան փողոցում ծեծի է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Գոռ Առաքելյանը:

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գոռը`գիշերը իրեն են մոտեցել քաղաքացիական հագուստով 3 հոգի ու սկսել են հայհոյել ու հարվածել: Շուտով ծեծին մասնակից են դարձել մոտակայքում գտնվող ոստիկանները. «Ծեծողներից մեկն ասեց, թե սրանց նմաններին պետքա բռնես ու ցխես»,- պատմում է Գոռը: Ծեծից հետո քրեական տարրը և ոստիկանները դիմել են փախուստի: Ակտիվիստը ստացել է վնասվածքներ: Գոռ Առաքելյանը դեռ չի պատրաստվում որևէ մարմնի դիմել. «Համոզված եմ, որ իրենց Գոռ Առաքելյան մարդը որպես այդպիսին չի հուզում: Այստեղ խնդիրը Գոռ Առաքելյանի արածը կամ խոսքն է, որը իրենց դուր չի գալիս»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանն աչքի էր ընկնում դեռեւս տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող ակցիաների ժամանակ։