Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ շուկան սեյսմակայուն չէ՞

Հասարակություն
34d18d1b5ffa8455f34f42c504ae152f

Վտանգավո՞ր է արդյոք առևտուր անել ներկայիս Փակ շուկայում: «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնությունը գտնում է, որ այն սեյսմակայուն չէ և ամեն վայրկյան ռեալ վտանգ է սպառնում այնտեղ աշխատող և առևտուր կատարող հարյուրավոր մարդկանց կյանքին ու առողջությանը: Այդ մտահոգությամբ այսօր Կարո Եղնուկյանը և ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նամակներ հանձնեցին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ըստ Սաշուր Քալաշյանի` մտահոգության համար առիթ է հանդիսացել իրենց ձեռքը հայտնված մի քանի տեսանյութեր` արված Փակ շուկայի նկուղային հարկերի վերակառուցման ժամանակ:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ճարտարապետների միության 18-րդ համագումարին ճարտարապետները և Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգել են Փակ շուկայի և մյուս «կործանված» շենքերի հիշատակը, պարոն Քալաշյանը դեռևս հույսը չի կորցնում:

Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը, նշեց, որ իրենք պատրաստվում են դատական հայցով վիճարկել Փակ շուկայի վերակառուցման օրինականությունը. «Մենք պիտի դիմենք դատարան, դեռ նախապատրաստական փուլում է, և միաժամանակ, քանի որ Զարուհի Փոստանջյանը այդ գործով դատարանում էր, մենք նաև սպասում ենք»: