Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերն ապրել են ամենուրեք. բացահայտում

Հասարակություն
7cfa68cee10723afc35bf6ceeb315ae0

Շումերագետ Արման Ռևազյանը սենսացիոն բացահայտումներ է արել մ.թ.ա. 1500 թ. Կրետոս կղզում հարյուր տարի առաջ հայտնաբերված սկավառակի նշանագրերի վերաբերյալ։ Իր բացահայտման մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց նա։

Ռևազյանն ասում է, որ 1908թվականին Կրետոս կղզում հայտնաբերվել է սկավառակ։ Նա ապացուցել է, որ այդ սկավառակի վրա նշված գրերը հայերեն են։ «Հայերենը շումերագիտության տարրերից է, որովհետև դեռ 100 տարի առաջ սկավառակի վրա գրված բառերը հայոց լեզվով են եղել», - նշեց շումերագետը։

Արման Ռևազյանը մեկնաբանեց նշանները՝ նշելով, որ Մեծ շերեփը կանթեղն է, իսկ խեցին Մեծ արջն է, որը ցույց է տալիս, որ բևեռային աստղը փոխվել է:

Շումերագետ Արման Ռևազյանը նշում է, որ իր բացահայտումը հեղափոխություն է լեզվաբանության մեջ: «Իմ բացահայտումները ցույց են տալիս, որ հայերը քրմական դաս են եղել և բնակվել են Կրետոսում, Հռոմում, Եգիպտոսում, ամենուրեք ապրել են», - պնդում է շումերագետը: