Հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն
Հանրապետության լեռնային շրջաններում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, տեղումներին հետևող սառնամանիքի հետևանքով հավանական է մերկասառույց: Սաստիկ ցուրտ եղանակը կտևի դեկտեմբերի 4-ից 6-ը ներառյալ, 7-ին հնարավոր է մի փոքր տաքանա:
Այս օրերին կլինի մեծ մասամբ առանց տեղումների եղանակ, հարավային հատվածում թերևս տեղ-տեղ հնարավոր է ձյուն. դեկտեմբերի 4-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերում սպասվում է ձյուն, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ին կնվազի 8-10, իսկ 6-8-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմային ռեժիմի այսպիսի կտրուկ տատանումները բացասաբար են անդրադառնում սրտանոթային համակարգի վրա: Խուսափեք ֆիզիկական աշխատանքից, այս օրերին հատկապես խստորեն հետևեք բժշկի խորհուրդներին:
Աղբյուր՝ www.weather.am