Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա ԱԺ-ի մոտ

Հասարակություն
12b00f2bb046233f255d800ee7981d25

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը այսօր՝ դեկտեմբերի 3-ին սկսած 11:30-ից անցկացնելու է բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ։ Ակցիայի նպատակն է պահանջել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի վերացումը։ Ակցիան նաև նպատակ է հետապնդելու աջակցել ԱԺ օրենքի կիրառման հետաձգմանը կողմ արտահայտվող պատգամավորներին։

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ․ հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը։ Քննարկումը կիսատ է մնացել և շարունակվելու է այսօր՝ դեկտեմբերի 3-ին։