Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման ենթարկվածները Ոստիկանության բաժանմունքում չե՞ն

Հասարակություն
39d4b283e3df94a7a4e2adca1e59354a

Ոստիկանության կենտրոնական բաժանմունքի մոտ 20 բերման ենթարկվածների փաստաբաններին թույլ չեն տալիս ներս մտնել բաժանմունք։

Այս պահին ոստիկանության բաժանամունքի մոտ գտնվող «Ա1+»-ի թղթակցի փոխանցմամբ, ոստիկանները նշում են, որ դեռ պետք է սպասել։

Ոստիկանության կենտրոնական բաժանմունքի մոտ են նաև բերման ենթարկվածների ծնողներն ու հարազատները։
«Մեր երեխեքը զանգեցին ու ասացին, որ իրենց բերել են այստեղ, մենք էլ եկել ենք, բայց թույլ չեն տալիս տեսնել մեր երեխեքին, ասում են, որ նման անուն-ազգանունով մարդիկ իրենց մոտ չկան»,-հայտնեցին ծնողները։

Ոստիկանության բաժանմունքի մոտ են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից Մարտիկ Մարտիրոսյանը, ով բանակցում է ոստիկանների հետ և փորձում մտնել բաժանմունք։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահ Պլադիմիր Պուտինի և ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշման դեմ բողոքի ակցիա իրականացնող ՀՀ քաղաքացիներից շուրջ 20 հոգու ոստիկանները բերման են ենթարկել։