A
A
Ոստիկանները բացեցին ճանապարհը (տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակից երթով շարժված քաղաքացիները բողոքում են Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի եւ ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցելու որոշման դեմ։
Ակցիայի մասնակիցները մի քանի անգամ փոխեցին իրենց ուղին։ Քիչ առաջ ոստիկանները կենդանի պատ կազմած, փակել էին ժողովրդի ճանապարհը։
«Պուտինի մլիցեք»,-այսպիսի վանկարկումներով էին փորձում ակցիայի մասնակիցները ոստիկաններին հետ պահել։
«Միևնույն է՝ անցնելու ենք, ճանապարհը ազատեք, մենք առաջ ենք շարժվելու։ Խնդրում ենք բացել ճանապարհը»,-ասում էին բողոքի դուրս եկած քաղաքացիները։
Ոստիկանները բացեցին ճանապարհը և հենց հիմա ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։