Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկանությունը գործում է անօրինական»

Հասարակություն
516049c6fc5c42d815140528209b7b49

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը.

Այսօր` 2013 թ. դեկտեմբերի 2-ի առավոտյան, ՀՀ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ` Օլյա Ազատյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Արթուր Ավթանդիլյանը, Արթուր Պետրոսյանը և այլոք, որոնք պահվում են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի և Շենգավիթի բաժիններում:

Միևնույն ժամանակ 2013 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և Երևանի քաղաքապետարան է ներկայացվել իրազեկում Մաքային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամության որոշման դեմ նույն օրը շտապ հավաք անցկացնելու մասին:

Ավելին, ըստ հավաստի աղբյուրների` ՀՀ ոստիկանության Երևանի փոխոստիկանապետը` Վ. Օսիպյանը, հավաքի մասինակիցներին հայտնել է, որ նրանց թույլ չի տրվելու լքել Ազատության հրապարակը և ընթանալ երթով:

Չնայած ՀՀ ոստիկանության պաշտոնական հայտարարությունների`

ՀՀ ոստիկանության նման գործելակերպը գնահատում ենք ակնհայտ անօրինական` ուղղված քաղաքացիների հավաքների և ազատ արտահայտվելու իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,

խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության ՀՀ քաղաքացիների հավաքների և ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակող ցանկացած գործողություն,

պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման գործողությունները և ազատ արձակել անօրինական կերպով բերման ենթարկված ՀՀ քաղաքացիներին: