Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծնողները խախտում են երեխաների իրավունքը»

Հասարակություն
f8d6d20a222872f029306007dd987523

Աշակերտին դպրոցից հեռացնելու իրավունք չունենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակին։

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ օրենքը ցանկացած պարագայում թույլ չի տալիս երեխային հեռացնել դպրոցից. «Խնդիրը մանկավարժական է, որը պետք է հարթել հոգեբանների, ծնողների, աշակերտների, մանկավարժների ու ոստիկանության անչափահասների վարչության համատեղ աշխատանքի արդյունքում», -ասաց նա և հավելեց, որ երեխային դպրոցից հեռացնելը ընդունելի լուծում չէ։

Ըստ նրա՝ իրավունք չունեն երեխային վարքի պատճառով դուրս թողնել դպրոցից, բայց կարող է տեղափոխվել այլ կրթօջախ։

Նրա խոսքերով՝ ծնողները, երեխաներին թույլ չտալով հաճախել դասի, խախտում են երեխանների կրթության իրավունքը։

ԿԳՆ հանրակրթության վարչության պետը գտնում է, որ երեխայի մուտքը նոր դպրոց լավ չի կազմակերպվել. «Այստեղ բացթողում կա, մանկավարժական մոտեցումներն են սխալ եղել, ոչ ծնողները, ոչ դասղեկը և ոչ էլ երեխանները միմյանց չեն հասկացել», - ասաց Նարինե Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ այս տարի սեպտեմբերի 1-ից Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցում 6 բ. դասարան է եկել մի նոր աշակերտ՝ Հարություն Ղազարյան անունով, նրանից բացի, դասարան է տեղափոխվել ևս 5 աշակերտ: Նրանք ընտելացել են նոր դասարանի հետ, մտերմացել դասարանի երեխաների հետ, սակայն Հարությունի հետ խնդիրներ են առաջացել։