Դասերից բացակայում էին` հանուն բարեկամության
Այսօր Երևանի Նալբանդյան-Իսահակյան փողոցներն իրար հատող խաչմերուկի հարակից տարածքում բացվեց հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձանը: Բացմանը ի թիվս հրավիրված պաշտոնյաների, ներկա էին նաև հարակից բուհերից մեկի` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները: Նրանք, թեև չցանկացան տեսախցիկի առջև խոսել, սակայն նշեցին, որ իրենց դասերից ազատել են և բերել արարողությանը մասնակցելու. «Հիմա էլ մտածում ենք` դասախոսները գնան, մենք էլ տուն հելնենք»,- ասաց ուսանողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
«Ա1+»-ը զրուցեց նաև ուսանողների հետ բացման արարողությանը մասնակցած դասախոսների հետ: Նրանք նշեցին, որ ուսանողները ինքնակամ են եկել միջոցառմանը:
Ի դեպ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամանակացույցում դեկտեմբերի 2-ին փոփոխություններ նախատեսված չեն»:
Տեսանյութը՝ քիչ ուշ