Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միգրացիան` ՄԻԱՎ-ի վարակի պատճառ

Հասարակություն
1649cfa0b4e7f92c826d0d524ae9f57d

Հայաստանում մինչև 15 տարեկան ՄԻԱՎ-ով վարակված 30 երեխա կա: Այս մասին ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանը:
«Անցյալ տար հայտնաբերվել է շատ ծանր դեպքեր, բայց եթե ժամանակին հետազոտվեին, ապա հնարավոր կլիներ կանխարգելել ՁԻԱՀ-ի սրացումը», - ասաց նա:

Այսօր «Վորլդ Վիժն» կազմակերպությունը , «Իրական աշխարհ, իրավական մարդիկ» ՀԿ-ն և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, միանալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների Եվրոպական շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային պայքարի օրվան, այս պահին իրականացնում է հանրային միջոցառում «Հետազոտվիր և ապրիր առողջ» խորագրի ներքո:

Ակցիայի նպատակը ոչ միայն ՄԻԱՎ-ի կանխարգելումն է, այլև հանրային իրազեկվածության բարձրացումը:

Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ հանրապետությունում կա 1586 ՄԻԱՎ-ով վարակված մարդ, առաջին վարակակիրը հայտնաբերվել է 1988 թվականին:

«ՄԻԱՎ-ով վարակվածների 80 տոկոսը միգրացիայի հետևանքով է դարձել վարակակիր: Վարակվածների 67 տոկոսը միգրանտներն են, իսկ 2 տոկոսը` նրանց զուգընկերները»,- ասում է Արևիկ Պետրոսյանը:

Անցյալ տարի միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր ՄիԱՎ-ով վարակվածների հայտնաբերման ծրագիրը, որի ընթացքում 50 թեստ էր ներկայացվել, սակայն ի զարմանս կազմակերպիչների՝ միջոցառմանը մասնակցելու էր եկել 150 հոգի: