2014 թ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը վտանգված է
2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում լուրջ վտանգ է սպառնում արտասահմանցի երկրպագուներին: Նման եզրակացության է հանգել Սայմոն Հեյը:
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորը զգուշացնում է, որ Բրազիլիայում մեծ տարածում ունի արեւադարձային տենդը, որը առաջանում է մոծակների խայթոցից, ընդ որում բժշկությունը դեռեւս անզոր է այդ համաճարակի դեմ:
Սայմոն Հեյը նշում է, որ աշխարհի առաջնությանը պատրաստվող բրազիլական 12 քաղաքներից երեքում արեւադարձային տենդով վարակվելու վտանգ կա: Դրանք են Ֆորտալեզան, Նատալեն եւ Սալվադորը:
Բրազիլիայի կառավարությունը տարիներ շարունակ պայքար է մղում այդ հիվանդության դեմ` փորձելով հայտնաբերել եւ չեզոքացնել մոծակների բազմացման բնակատեղիները: Անգլիացի գիտնականը կարծում է, որ խաղերի օրերին այդ քաղաքների մարզադաշտերում պետք է հատուկ միջոցառումներ ձեռնակվեն հանդիսականներին մոծակների խայթոցից պաշտպանելու համար: