Սովորեցրել են ստի ճանաչման հնարքները
HM իրավախորհրդատվական գրասենյակը շուկայի և գործատուների պահանջարկը ուսումնասիրելու արդյունքում իրականացրել է «Իրավաբանին անհրաժեշտ գործնական հմտություններ» խորագրով դասընթացը:
Դասընթացի շրջանակներում գործող սկսնակ և ուսանող մասնակիցներին ուսուցանվեցին հայցադիմում, միջնորդություն, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ կազմելու ձևերը, ինչպես նաև՝ կազմել առարկություն և հակընդդեմ հայցադիմում վճարման կարգադրությունների դեմ:
Արտերկրում վերապատրաստված մասնագետներն անցկացրեց հայաստանյան իրականության և միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում մշակած հատուկ դասընթաց, որի հիմքում միջազգային իրավունքի հիմունքները և մարդու իրավունքների պաշտպանության անկյունաքարային հարցերն էին: Մասնակիցները՝ տարիքային խմբերով անցան նաև դասընթացների շարք հոգեբանության վերաբերյալ, որտեղ ուսուցանվեցին իրավաբանին անհրաժեշտ հոգեբանական տակտիկաները և հնարքները, ինչպես իրավախորհրդատվության, այնպես էլ դատական քննության ժամանակ կիրառվող, մասնավորապես մանիպուլյացիաների մարտարվեստը, ստի ճանաչման հնարքները, քաղաքացու հետ շփվելու տակտիկան: