Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուրս կբերվեն առաքյալների մասունքները

Հասարակություն
badcbd8ce6b0e2e92691a0e294c19e83

Հայոց առաջին լուսավորիչ առաքյալների տոնի առիթով այսօր` նոյեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, հընթացս նախատոնակի արարողության Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար են բերվելու Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների շնորհաբաշխ մասունքները: Երեկոյան ժամերգության սկիզբը` 17:30:

Նոյեմբերի 30-ին` սուրբ առաքյալների տոնին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվելու է սուրբ և անմահ Պատարագ:

Հորդորում ենք բարեպաշտ հավատացյալներին այցելել Մայր Աթոռ և հաղորդակցվել սուրբ առաքյալների մասունքներից ճառագող աստվածային զորությանը:

Մայր Աթոռ